Նորարար լուծումներով համակարգեր Խրիմյան թանգարանումԱՍ
Թեքնոլոջիս ՍՊԸ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում կատարել է
հակահրդեհային, ծխամշակման և հրդեհաշիջման համակարգերի նախագծման, տեղադրման և
փորձարկման աշխատանքները։ Հակահրդեհային
ազդարարման համակարգի համար մեր ընկերությունը կիրառել է Ֆրանսիական SD3
Detectomat ընկերության ասպիրացիոն ծխային ազդարարման լուծումը , որը հաշված
վայրկյանների ընթացքում զգում է ծխի առկայությունը , իսկ բարձր զգայունության
տվիչը ունակ է տարբերելու փոշին և այլ գոյացությունները, կեղծ ահազանգերը
բացառելու համար։ Հրդեհաշիջման
համակարգը դանիական VID Fire&Kill ընկերության ջրափոշային իննովացիոն լուծումն
է։ Ջրի կաթիլները ենթարկվում են փոշիացման դրանով էականորեն խնայելով հրդեհաշիջման
համար անհրաժեշտ ջրաքանակը և կիրառելի են դառնում բոլոր տեսակի հրդեհների դեմ
պայքարում ՝ ներառյալ ինքնայրվող ու դյուրավառ նյութերի։ Հրդեհաշիջման համար
օգտագործվել են բացառապես չժանգոտվող պողպատից խողովակներ՝ համակարգի մեջ ջրի
մաքրությունը և խողովակների երկարակեցությունը ապահովելու համար։ Ծխամշակման
համար կիրառվել են Ֆրանսիական արտադրության Detex ավտոնոմ ծխամշակման
սարքավորումները , որոնց առավելությունը խողովակների երկար մոնտաժման և
ավտոմատացման բացառումն է։ Մեր ընկերության կատարված աշխատանքների հետ անձամբ ծանոթացել են մեր գործընկերները, ովքեր էլ փաստել են կատարված աշխատանքների բարձր որակը։ Տեղեկացնենք, որ մեր երկրում առաջին անգամ է կիրառվում ցածր ճնշմամբ նուրբ ջրափոշեսփռման և ավտոնոմ ծխամշակման համակարգերը ։ |