AS-TECH in Armenia EXPO 2013Armenia EXPO 13. AsTech-ի տաղավարն այցելուներին գրավում է տեսաձայնավորման, մալուխային և անլար կոնֆերանս համակարգերովԸնկերության անվտանգության համակարգերը տեղադրված են ԱԺ-ում, կառավարությունում, ԿԲ-ում և այլ պետական հաստատություններում:Armenia EXPO 13-ի ամենաանվտանգ տաղավարը AsTech-ինն է: Շենքերի, անվտանգության ապահովման ամենանորարար լուծումները AsTech ընկերությունն է ներկայացնում: Ապակե տարան հրաշագործի գաղտնիք չէ: Ավտոմատ հրդեհամարման ժամանակակից տեխնոլոգիա է: Իներտ գազի հեղուկն անվնաս է առողջության ու շրջակա միջավայրի համար:
AsTech-ի տեսահսկման համակարգերն էլ թույլ են տալիս շինությունները վերահսկել խելացիորեն: BMS-ի անալոգային, թվային, ցանցային հսկողությունն իրականացվում է FullHD տեսախցիկներով: Իդելական լուծում է հյուրանոցների, արտադրական կոմպլեքսների, գրասենյակային կենտրոնների համար:
AsTech-ի տաղավարն այցելուներին գրավում է նաև տեսաձայնավորման, մալուխային և անլար կոնֆերանս համակարգերով: Իսկ մուտքի հսկման-կառավարման համակարգն ամենից հետաքրքրականն է:
Ամեն ակնթարթ զարգացող աշխարհում էներգիայի աղբյուրների մշակման նորագույն մեթոդներն էլ Հայաստան կհասնեն AsTech-ի շնոհիվ: Ամերիկյան, հոլանդական, իսպանական, իսրայելական ու չինական արտադրության արևային, քամու, գեոթերմալ էներգիայի արդի համակարգերն անմիջական ներմուծողը AsTech-ն է: Armenia EXPO 2012-Ոսկե մեդալ բարձր որակի համար |